Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմ
Այս տարի Հայ Եկեղեցին մեր առաջին Լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարթողոմեոս առաքյալների տոնը նշում է նոյեմբերի 29-ին։ Այդ օրը Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ սահմանվել է որպես Հովտաշենի Սուրբ Բարթողոմեոս եկեղեցու ուխտի օր, ինչի առիթով ծրագրվում են տոնական հետևյալ միջոցառումները։
Նոյեմբերի 28, ժամը 16։00 – Ուխտերթ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցուց դեպի Հովտաշենի Սուրբ Բարթողոմեոս եկեղեցի։ Հոգևորականների առաջնորդությամբ հարյուրավոր հավատացյալներ աղոթքով, շարականներ երգելով կքայլեն դեպի Սուրբ Բարթողոմեոս եկեղեցի և կմասնակցեն նախատոնակի արարողության։
Նոյեմբերի 29, ժամը 11։00 – Սուրբ Պատարագ Հովտաշենի Սուրբ Բարթողոմեոս եկեղեցում։ Եկեղեցու շինաշխատանքների ավարտից հետո առաջին անգամ կմատուցվի տոնական սբ Պատարագ՝ ձեռամբ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի։ Ընդառաջ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի դիմումի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ այդ օրը Սբ Բարթողոմեոս եկեղեցի է բերվելու Խաչափայտի մասունքը: Սբ Պատարագից հետո տեղի կունենա գեղարվեստական միջոցառում:
Սիրելի հավատացյալներ, ուրախ ենք, որ բազմաթիվ հայորդիներ, որպես իրենց հավատքի դրսևորում, աջակցել են այս եկեղեցու կառուցման աշխատանքներին։ Հրավիրում ենք ամենքիդ վերանորոգելու մեր ուխտը Աստծո հետ, միանալու ուխտերթին, մասնացելու սբ Պատարագին և մեր սրտագին աղոթքով մաս դառնալու մեր հայրենակիցների նվիրական գործին։ Աղոթենք նաև մեր ազգի միասնականության և հավատքի շինության համար։
՝
Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի՝
նոյեմբեր ամսվա ընթացքում թեմի տարբեր եկեղեցիներում
երեքշաբթի և հինգշաբթի օրերին
կմատուցվի սուրբ և անմահ Պատարագ
հավատքի շինության և միասնականության համար։
ԵՐԵՔՇԱԲԹԻ
1. Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցի - 19։00
Պատարագիչ՝ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան
2. Այնթապի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ - 18։30
Պատարագիչ՝ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյան
3. գ․ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցի - 19։00
Պատարագիչ՝ Տեր Հարություն քահանա Հակոբյան
ՀԻՆԳՇԱԲԹԻ
1. ք․ Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի - 18։00
Պատարագիչ՝ Տեր Արծրուն քահանա Միքայելյան
2. Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցի - 19։00
Պատարագիչ՝ Տեր Միքայել քահանա Նուրիջանյան
3. Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի -18։00
Պատարագիչ՝ Տեր Դերենիկ քահանա Միքայելյան
4. Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցի - 18։30
Պատարագիչ՝ Տեր Ղևոնդ քահանա Ղևոնդյան
5. Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցի -18։00
Պատարագիչ՝ Տեր Հովսեփ քահանա Սարգսյան
6. Գետազատի Սուրբ Աստվածածին եկեղեցի - 18։30
Պատարագիչ՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյան
7. Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցի - 19։00
Պատարագիչ՝ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյան
Մեր արցախցի բռնագաղթյալ հայրենակիցների համար
Մասյացոտնի թեմը շարունակում է պարբերաբար կազմակերպել թեմի տարածքում բնակեցված մեր արցախցի բռնագաղթյալ հայրենակիցների աջակցության միջոցառումներ։
Ովքեր կցանկանան միանալ այս ծրագրերին, կարող են կապ հաստատել իրենց տարածքի եկեղեցականների հետ կամ դիմել թեմի առաջնորդարան հետևյալ հեռախոսահամարներով.
✆ 0236 40088 - Քարտուղարություն
✆ 077 807015 - Տեր Եզնիկ քահանա Մարդիրյան
Արցախցիներից բոլոր նրանք, ովքեր դեռևս մկրտված չեն, կարող են դիմել իրենց բնակավայրի պատասխանատու հոգևորականին, ով սիրով կիրականացնի մկրտության արարողությունը։ Մասյացոտնի թեմի եկեղեցականների ցանկը՝ ըստ բնակավայրերի։
Սբ Կարապետ վանքի վերականգնման
աշխատանքներին կարող եք հետևել
տելեգրամյան հարթակում (հայերեն, ռուսերեն)
♰ 1 - Բոլոր՝ հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի տոն
♰ 3 - Հռոմի Ստեփանոս հայրապետ և քահանաներ, սարկավագներ ու ժողովուրդ
♰ 4 - Ակեփսիմոս եպիսկոպոս, Հովսեփ քհն., Այիթալա սարկավագ, Պղատոն վկա
♰ 6 - Մետրոփանես, Ալեքսանդրոս հայրապետեր, Պողոս Խոստովանող, Մարկիանոս և Մարտիրոն նոտարներ
♰ 8 - Գաբրիել և Միքայել հրեշտակապետեր և բոլոր երկնային զորքեր
♰ 10 - Մելիտոս Անտիոքացի հայրապետ, Մինաս Եգիպտացի, մյուս Մելիտոս եպիսկոպոս, Բուրաս քահանա, Շինու սարկավագ
♰ 11 - Դեմետրիոս վկա, Բասիլիսկոս քահանա
♰ 13 - Գուրիաս, Սամոնաս, Աբիբաս սարկավագ, Ռոմանոս միայնակյաց, Մանուկ խոստովանող, Հյուսիքոս զինվորական
♰ 15 - Անդրեաս և Փիլիպպոս առաքյալներ
♰ 16 - Բարեկենդան Հիսնակաց պահքի
♰ 17-21 - Հիսնակաց պահք
♰ 21 - Երեքամյա Աստվածածնի ընծայումը Տաճարին
♰ 22 - Գրիգոր Սքանչելագործ, Նիկողայոս Սքանչելագործ, Մյուռոն եպիսկոպոս
♰ 24 - Հուլիանե և Վասիլուհի կույսեր
♰ 25 - Ղունկիանոս քահանա, Տարաքոս, Պրոբոս, Անդրոնիկոս, Ոնեսիմոս և Պողոսի մյուս աշակերտներ
♰ 27 - Կղեմես Հռոմեացի, Բագարատ Տոռոմենացի
♰ 29 - Թադեոս և Բարթողոմեոս առաքյալներ
◊ Խոհեր Միքայել քհն. Նուրիջանյանի «Ցորենի հասկի պես խոնարհ, ցորենի հատիկի պես պտղաբեր» ժողովածուից
◊ Սբ Հովհան Ոսկեբերանի 24 աղոթքներն ըստ օրվա ժամերի
◊ Տոնախմբվեց Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու ուխտի օրը
◊ Ազգային սրբեր (հարցախաղ)
◊ Բացվեց Դաշտավանի կիրակնօրյա դպրոցը
◊ Թեմակալ առաջնորդի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով
◊ Կոչ մերազնէից (Եղիշէ պտր. Տէրտէրեան)
◊ Աստվածաշունչ (հարցախաղ)
◊ Հող (հոգևոր խորհրդանիշներ)
◊ Թեմակալ առաջնորդի ուղերձը Գիտելիքի օրվա առիթով
◊ Հիսուսի առաջին հրաշքը և հրաշքի մասին ընդհանրապես
◊ Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օրը Մասյացոտնի թեմում
◊ Արարատում հայորդյաց տուն կկառուցվի
◊ Ճանապարհորդի աղոթքներ սբ Գրիգոր Աստվածաբան)
Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմություն հայոց, առաջաբան
1. Ո՞ր շարքի բոլոր սրբերն էլ հայտնի են նաև որպես շարականագիր։
ա) Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Հովհան Որոտնեցի
բ) Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Ներսես Շնորհալի
գ) Մեսրոպ Մաշտոց, Ներսես Շնորհալի, Հովհան Որոտնեցի
2. Հայազգի սրբերի երկու տարբեր խմբեր, որ նահատակվել են տարբեր դարերում, հայտնի են միևնույն անվամբ և հիշատակվում են միասին։ Ո՞ւմ մասին է խոսքը։
ա) Վարդանանց
բ) Ղևոնդյանց
գ) Ատոմյանց
3. Ինչպես Թեկղին աշակերտեց Պողոս առաքյալին, այս կույսն էլ՝ Թադեոսին։ Ո՞ր սրբուհու մասին է խոսքը։
ա) Սանդուխտի
բ) Խոսրովիդուխտի
գ) Ոգուհու
Շարունակությունը՝ այստեղ