ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ
Ռուբեն վարդապետ Զարգարյանը ծնվել է 1979 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: 1986-1996 թթ. միջնակարգ կրթությունը ստացել է Հրազդանի թիվ 11, ապա Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի միջնակարգ դպրոցներում։
1996-2002 թթ. հոգևոր բարձրագույն կրթություն է ստացել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, ապա Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2001 թ. ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի:
Ճեմարանն ավարտելուց հետո ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում, ապա «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոնում:
2004-2006 թթ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում` որպես հոգևոր սպասավոր:
2004 թ. փետրվարի 3-ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
2006-2009 թթ. սովորել է Հռոմի Գրիգորյան պապական համալսարանի մագիստրատուրայում` Սուրբգրային աստվածաբանության (teologia biblica) ֆակուլտետում:
2008 թ․ ամռանը երկու ամիս հաճախել է ֆրանսերենի դասընթացի Փարիզի կաթոլիկ ինստիտուտում (Institut Catholique de Paris):
2010-2011 թթ. սովորել է Եվրախորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում (ՔԴԵԴ):
2009-2011 թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնում` որպես աստվածաշնչագիտության ենթաբաժնի տնօրեն:
2011-2025 թթ. ծառայության է կոչվել ՀՀ բանտային ոլորտում` որպես ՀՀ քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի հոգևոր ծառայության պատասխանատու՝ միևնույն ժամանակ լինելով Ներման հանձնաժողովի անդամ՝ Մայր Աթոռի ներկայացուցիչ:
2025 թ.-ից Մայր Աթոռի հայեցակարգային գրասենյակի տնօրենն է։
2026 թ. հունվարի 10-ին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։
2015 թ. պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Հիսուս Մարկոսի ավետարանում» թեմայով, և ստացել վարդապետական մասնավոր աստիճան:
2011-2018 թթ. «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում վարել է «Օր 6-րդ» հաղորդաշարը, իսկ 2018 թ.-ից՝ «Համատես ավետարաններ» հոգևոր հաղորդաշարը:
2009 թ․-ից մինչ օրս Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդում է «Նոր Կտակարանի մեկնություն» առարկան:
Հեղինակ է մի շարք աստվածաշնչագիտական ուսումնասիրությունների ու հոդվածների: