Հարցախաղեր


Ստուգիր գիտելիքներդ քրիստոնեությունից, Սուրբ Գրքից և Եկեղեցու պատմությունից


Ներկայացվող հարցերի մի մասը բարդ է սկսնակների համար, սակայն քանի որ ճիշտ պատասխանները տրված են, այս հարցերը կօգնեն ձեզ հարստացնելու ձեր գիտելիքները։ Հարցերի ճիշտ պատասխաններն իմանալուց հետո կարող եք փորձել նորից պատասխանել հարցերին, բայց արդեն ինքնուրույն։ Կարող եք նաև խմբային քննարկումներ կազմակերպել առավել հետաքրքրող կամ բարդ հարցերի շուրջ։






Հրեշտակներ






1. «Հրեշտակ» բառը նշանակում է՝

ա) պատգամավոր

բ) պահապան

գ) հսկող

2. Ըստ Հայ Եկեղեցու՝  հրեշտակների քանի՞ դաս կա։

ա) ութ

բ) երեք

գ) ինը

3. Ո՞ր հրեշտակներն  են նկարագրվում որպես վեց թև ունեցողներ։

ա) քերովբեներ

բ) սերովբեներ

գ) հրեշտակապետեր

4. Ի՞նչ էին աղաղակում սերովբեները Եսայու տեսիլքում։

ա) Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ...

բ) Սուրբ, սուրբ, սուրբ է զորությունների Տերը...

գ) Սուրբ ես, զորությունների՛ Տեր, որ բնակված ես բարձունքներում...

5. Ո՞ր հրեշտակներն  են «բազմաչյա»։

ա) քերովբեներ

բ) սերովբեներ

գ) հրեշտակապետեր

6. Քրիստոնյայի մկրտության ժամանակ ի՞նչ հրեշտակ է Աստծուց նրան տրվում։

ա) խնամակալ հրեշտակ

բ) օգնական հրեշտակ

գ) պահապան հրեշտակ

7. Ո՞ր հրեշտակի անունն է նշանակում «Իմ զորություն Աստված»։

ա) Միքայել

բ) Գաբրիել

գ) Ռաֆայել

8. Ո՞ր հրեշտակի անունն է թարգմանաբար ներկայացված պատարագի «Ով է որպէս Տէր Աստուած մեր» սրբասացության մեջ։

ա) Միքայել

բ) Գաբրիել

գ) Ռաֆայել

9. Ուրիշ ի՞նչ բառ է հայերենում գործածվում հրեշտակի իմաստով։

ա) հսկուն

բ) զվարթուն

գ) պահապան

10. Աստվածաշնչյան ո՞ր գրքից գիտենք Ռաֆայել հրեշտակապետի մասին։

ա) Հուդիթի

բ) Հոբի

գ) Տոբիթի

11. Ի՞նչ անունով ենք սովորաբար կոչում չար հրեշտակներին։

ա) դև

բ) ոգի

գ) սատանա

12. Ո՞վ է «ընկած հրեշտակապետը»։

ա) Միքայելը

բ) սատանան

գ) լեգեոնը

«Հրեշտակներ» հարցախաղի ճիշտ պատասխանները

1ա,  2գ,  3բ, 4բ, 5ա, 6գ, 7բ, 8ա, 9բ, 10գ, 11ա, 12բ






Կենդանիներ





1. Տեր Հիսուսը պատվիրում է լինել ո՞ր կենդանու պես խորագետ։

ա) աղվեսի

բ) օձի

գ) աղավնու

2. Ո՞ւմ նկատի ուներ Տեր Հիսուսը, երբ ասում էր. «Գնացեք այդ աղվեսին ասեք...»։

ա) Պիղատոսին

բ) Հուդային

գ) Հերովդեսին

3. Ո՞ր թռչունն էր հեղեղատում կերակրում Եղիա մարգարեին։

ա) աղավնին

բ) ագռավը

գ) կռունկը

4. Հիսուսի առակներում ո՞ր կենդանին է խորհրդանշում մեղավորների դասը։

ա) այծ

բ) ոչխար

գ) օձ

5. Ո՞ր թռչունն է համարվում Հովհաննես ավետարանչի խորհրդանիշը։

ա) անգղ

բ) արծիվ

գ) բու

6. Ո՞ր թռչունը բերեց ձիթենու ճյուղը Նոյին և ավետեց ջրհեղեղի ավարտը։

ա) տատրակը

բ) ագռավը

գ) աղավնին

7. Գառը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին։ Ո՞վ էր, որ առաջինը Նրան կոչեց «Աստծո գառ»։

ա) Հովհաննես Մկրտիչը

բ) Պիղատոսը

գ) Պետրոս առաքյալը

8. Ո՞ր կենդանու վրա նստած՝ Տեր Հիսուսը փառավորապես մտավ Երուսաղեմ։

ա) էշի

բ) ձիու

գ) գոմեշի

9. Ավելի հեշտությամբ ի՞նչը կանցնի ասեղի ծակով, քան հարուստը կմտնի երկնքի արքայություն՝ ըստ Տեր Հիսուսի խոսքի։

ա) աղվեսը

բ) ուղտը

գ) իժը

10. Առակաց գիրքը ծույլ մարդկանց ո՞ւմ մոտ է ուղարկում, որ նրանից սովորեն։

ա) եզան մոտ

բ) էշի մոտ

գ) մրջյունի մոտ

11. Բուզանդ պատմիչը գրում է, որ Գրիգոր Լուսավորչի նշանավոր աշակերտ սբ Դանիել Ասորին ուներ Շաղիտա անունով ճգնավոր աշակերտ, որը միշտ շրջում էր քսանից ավելի՝

ա) գայլերի հետ

բ) առյուծների հետ

գ) շների հետ

12. Ասողիկ պատմիչը գրում է, որ կար Արշարունյաց գավառում մի հրաշագործ վանահայր՝ Վարդիկ անունով։ Ո՞ր կենդանին իր երկու ձագերին բերեց հայր Վարդիկի մոտ, և վերջինս բուժեց նրանց հիվանդ աչքերը։

ա) արջը

բ) գայլը

գ) առյուծը

«Կենդանիներ» հարցախաղի ճիշտ պատասխանները

1բ, 2գ, 3բ, 4ա, 5բ, 6գ, 7ա, 8ա, 9բ, 10գ, 11բ, 12գ







Սուրբ Գիրքը և Հայաստանն ու հայերը

»




1. Ինչպե՞ս են սովորաբար կոչում Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, որը սբ Թարգմանիչները հետո վերանայեցին հունարեն Աստվածաշնչի ավելի լավ բնագրերի միջոցով։

ա) հապճեպ թարգմանություն

բ) անդրանիկ թարգմանություն

գ) փութանակի թարգմանություն

2. Ո՞ր գրքից էր հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը։

ա) Ժողովողի գրքից

բ) Առակաց գրքից

գ) Հովհաննեսի Ավետարանից

3. Ի՞նչ անունով է Հայաստանը հիշատակվում Սուրբ Գրքում։

ա) Արմենիա

բ) Ուրարտու

գ) Արարատ

4. Աստվածաշնչյան ո՞ր նախահայրն է, Գամերի որդի Թորգոմից բացի, համարվել հայերի նախահայր՝ ըստ հայ պատմիչների։ 

ա) Սեմի որդի Արամը

բ) Հաբեթի որդի Թիրասը

գ) Գամերի որդի Ասքանազը

5. Ո՞վ է Արա Գեղեցիկի հրեա «մրցակիցը»։

ա) Հովսեփը

բ) Նոյը

գ) Արամը 

6. Ո՞վ է Սուրբ Գրքում հիշատակված այն անձը, որի որդիները հորը սպանելուց հետո փախան Հայաստան։

ա) Ասորեստանի Սենեքերիմ արքան

բ) Ադրամելիքի եղբայր Սանասարը

գ) Հուդայի Սամանասար իշխանը

7. Հայոց սրբազան Արածանի գետը, որում տեղի ունեցավ Տրդատ արքայի մկրտությունը սբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով, աստվածաշնչյան գետերից մեկի անունով կոչվում է նաև Արևելյան՝

ա) Տիգրիս

բ) Գեհոն

գ) Եփրատ

8. Մեզ հասել են հին եվրոպական քարտեզներ, որոնցում Եդեմը տեղադրված է Հայաստանում։ Ինչո՞ւ։

ա) Որովհետև Նոյի տապանն իջավ Արարատ լեռան վրա, և այստեղից տարածվեց նոր մարդկությունը։

բ) Որովհետև Եդեմից բխող գետերից առնվազն երկուսը պատմական Հայաստանի տարածքում են սկիզբ առնում։

գ) Որովհետև այդ քարտեզները կազմել են հայերը, որոնք գիտեին, որ Եդեմը եղել է Հայաստանի տարածքում։

9. Ո՞ր հայկական աշխարհագրական վայրը չի առնչվում Նոյի պատմության վերաբերյալ սուրբգրային կամ ավանդական տեղեկություններին։

ա) Արարատ լեռ

բ) Նախիջևան

գ) Վաղարշապատ

10. Ո՞ր հայ պատմիչը և ո՞ւմ է համեմատում Սինայից ուրախությամբ իջնող Մովսես մարգարեի հետ։

ա) Կորյունը՝ Մեսրոպ Մաշտոցին

բ) Ագաթանգեղոսը՝ Գրիգոր Լուսավորչին

գ) Եղիշեն՝ Հովսեփ Հողոցմեցուն

11. Ո՞ւմ չի հիշեցնում Բուզանդ պատմիչի ներկայացրած այն դրվագը, որում հայոց արքան Ներսես Մեծին պարտադրաբար հոգևորական ձեռնադրելու համար կտրել է տալիս նրա գեղագանգուր վարսերը։ 

ա) Դավթի որդի Աբիսողոմին

բ) Սամսոնին

գ) Հովսեփին

12. Վարդանանք Ավարայրի ճակատամարտին նախորդող գիշերը աստվածաշնչյան ո՞ր գրքերն էին կարդում՝ ոգեշնչվելու համար։

ա) Ավետարաններն ու Հայտնության գիրքը

բ) Մակաբայեցիների գրքերը 

գ) Թագավորաց գրքերը

13. Հոգեգալստյան օրը առաքյալները սկսեցին խոսել տարբեր երկրներից Երուսաղեմ եկածների լեզուներով։ Եկեղեցական հայրեր Տերտուղիանոսն ու Օգոստինոսը համարում էին, որ Գործք Բ 9-ում հիշատակված երկրանուններից մեկը սխալ է և դրա փոխարեն պիտի լիներ Հայաստանը։ Ո՞ր երկրի անունն է սխալմամբ հիշվել՝ ըստ այս հեղինակների։

ա) Հրեաստան

բ) Պոնտոս

գ) Գամիրք

14. Սաղմոսաց գրքի ո՞ր սաղմոսներն են ներառված հայոց սաղմոսարանում՝ հայոց ամենահին ժամագրքում։

ա) 1-147-րդ սաղմոսները + «Փոքր էի ես յեղբարս իմ» պարականոն սաղմոսը

բ) բոլոր 150 սաղմոսները + «Փոքր էի ես յեղբարս իմ» պարականոն սաղմոսը

գ) բոլոր 150 սաղմոսները

15. Մեր Եկեղեցու ծիսական գրքերից որո՞ւմ են զետեղված ամենօրյա սուրբգրային ընթերցվածները։

ա) մաշտոց

բ) ճաշոց

գ) հայսմավուրք

16. Ո՞ր շարքի հայկական անձնանուններից ո՛չ բոլորը կարելի է «գտնել» Նոր Կտակարանում։

ա) Գալուստ, Հարություն, Համբարձում, Շնորհք

բ) Համբարձում, Կորյուն, Հարություն, Մկրտիչ

գ) Հարություն, Այծեմնիկ, Կարապետ, Աղավնի


«Սուրբ Գիրքը և Հայաստանն ու հայերը» հարցախաղի ճիշտ պատասխանները

1գ, 2բ, 3գ, 4գ, 5ա, 6ա, 7գ, 8բ, 9գ, 10ա, 11գ, 12բ, 13ա, 14ա, 15բ, 16բ(2)*

* Փակագծերում տրված թվանշանը ցույց է տալիս, թե շարքի որերորդ բառն է սխալ։








Հրեշտակներ - Բ






1. Առավոտյան ժամերգության ո՞ր երգի սկիզբն են հեղինակել հրեշտակները՝ ըստ ավետարանական պատմության։

ա) Մեծացուսցէ անձն իմ զՏէր

բ) Փառք ի բարձունս Աստուծոյ

գ) Օրհնեալ ես, Տէր Աստուած հարցն մերոց

2. Հնոցի մեջ գցված ո՞ր երիտասարդներին էր այրվելուց զերծ պահում նրանց կողքին հայտնված հրեշտակը։

ա) Սեբաստիայի 40 զինվորներին

բ) Մակաբայեցի եղբայրներին

գ) Սեդրաքին, Միսաքին ու Աբեդնագովին

3. Ո՞ր հայտնի սաղմոսն է ասում, որ «Աստված Իր հրեշտակներին պատվիրել է, որ քեզ պահպանեն քո բոլոր ճանապարհներին»։

ա) 50-րդ

բ) 90-րդ

գ) 22-րդ

4. Այս երգերից ո՞րը չենք սովորել հրեշտակներից։

ա) Սուրբ, սուրբ, սուրբ, Տէր զօրութեանց

բ) Փառք ի բարձունս Աստուծոյ

գ) Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ

5. Ըստ Հայոց Եկեղեցում ընդունված ավանդության՝ ե՞րբ են ստեղծվել հրեշտակները։

ա) 6-օրյա արարչության առաջին օրը (երկուշաբթի)

բ) 6-օրյա արարչության երկրորդ օրը (երեքշաբթի)

գ) 6-օրյա արարչությունից առաջ

6. Հետևյալ շարքերից որո՞ւմ կա հրեշտակներին չվերաբերող բառ։

ա) հրեղեն, զորքեր, իմանալի

բ) զվարթուն, սրբասաց, զորություններ

գ) լուսեղեն, հրեղեն, անստեղծ

7. Ադամին ու Եվային Եդեմի պարտեզից վտարելուց հետո Աստված ո՞ր հրեշտակներին կարգեց Եդեմի «սահմանապահ»։

ա) Միքայելին ու Գաբրիելին

բ) քերովբեներին

գ) սերովբեներին

8. Անապատում 40 օր ո՞ւմ սպասավորեցին հրեշտակները։

ա) Եղիային

բ) Հովհաննես Մկրտչին

գ) Հիսուսին

9. Հրեշտակների մասին ո՞ր պնդումը ճիշտ չէ։

ա) Անմարմին, անմահ, անտեսանելի էակներ են, որոնք տեսանելի կերպարանքով հայտնվելու ունակություն ունեն։

բ) Բարձրացնում են մարդկանց աղոթքներն առ Աստված և Աստծուց պատգամներ հասցնում մարդկանց։

գ) Թևավոր ու մարդանման էակներ են, որոնք անտեսանելի դառնալու ունակություն ունեն։

10. Հետևյալ պնդումներից ո՞րը ճիշտ չէ։

ա) Աստված հրեշտակներին ոչ բարի է ստեղծել, ոչ էլ՝ չար, և նրանք սեփական կամք չունեցող արարածներ են, որոնք հնազանդությամբ կատարում են միայն Աստծո կամքը։

բ) Աստված հրեշտակներին բարի է ստեղծել, նաև օժտել ազատ կամքով, ինչպես մարդուն, ուստի նրանց մի մասն ընտրեց սատանային, ապստամբեց Աստծո դեմ, արդյունքում չարացավ ու սատանայի հետ վտարվեց երկնքից։

գ) Երկնքից վտարված հրեշտակները՝ դևերը, բնակվում են երկնքի ու երկրի միջև եղած մի անտեսանելի տարածքում, որը Եկեղեցու աստվածաբան հայրերը «օդ» են կոչում։

11. Վեցերորդ ժամի ճաշու ժամերգության երգում սբ Ներսես Շնորհալին խնդրում է, որ Աստված ո՞ր դևի առաջ բերած ծանրությունն ու ձանձրույթը հեռացնի մեզնից։

ա) երեկոյան դևի

բ) միջօրեի դևի

գ) արշալույսի դևի

12. Նախորդ հարցում հիշված դևի դեմ պաշտպանություն ենք խնդրում նաև ո՞ր տարածված սաղմոսում։

ա) 90-րդ

բ) 50-րդ

գ) 22-րդ

13. Սբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի 20-րդ գլխում աղոթողն ինչո՞ւ է խնդրում, որ Աստված աղոթողի մահվան օրը նրա հոգին հանձնի բարի հրեշտակին։ 

ա) Որպեսզի բարի հրեշտակը քաղցրությամբ վերցնի մարդու հոգին և հասցնի դրախտ։

բ) Որպեսզի բարի հրեշտակը քաղցրությամբ վերցնի մարդու հոգին և առանց խոչընդոտների անցկացնի երկնքի տակ գտնվող չար դևերի միջով։

գ) Որպեսզի բարի հրեշտակը քաղցրությամբ ջնջի այն բոլոր չարագործությունները, որ մարդը գործել է երկնքի ներքո։

14. Ո՞ր գործն է ամենամեծ ազդեցությունը թողել Հայոց Եկեղեցու հրեշտակաբանության ձևավորման վրա։

ա) Դիոնիսիոս Արիսպագացու «Երկնային քահանայապետություն»

բ) Ներսես Շնորհալու «Երկնքի և նրա զարդերի մասին»

գ) Գրիգոր Լուսավորչի «Հաճախապատում»

15. Սբ Ներսես Շնորհալու ո՞ր հանրահայտ երգում են հիշատակվում հրեշտակների բոլոր ինը դասերի անունները։

ա) Աստուած անեղ անժամանակ

բ) Արարչական Բանին հրաման

գ) Այսօր անճառ լուսոյն ծագումն

16. Ըստ Պողոս առաքյալի՝ սուրբերն ապագայում ի՞նչ են անելու հրեշտակներին։

ա) օրհնաբանելու են

բ) սպանելու են

գ) դատելու են


«Հրեշտակներ» Բ հարցախաղի ճիշտ  պատասխանները

1բ, 2գ, 3բ, 4գ, 5ա, 6գ(3)*, 7բ, 8գ, 9գ, 10ա, 11բ, 12ա, 13բ, 14ա, 15բ, 16գ

* Փակագծերում տրված թվանշանը ցույց է տալիս, թե շարքի որերորդ բառն է սխալ։






Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն








1. Ո՞ր Ավետարաններում է նկարագրված Հիսուսի ծնունդը։

ա) Մատթեոսի և Մարկոսի

բ) Մարկոսի և Ղուկասի

գ) Մատթեոսի և Ղուկասի

2. Հրեաստանի ո՞ր արքայի օրոք ծնվեց Հիսուսը։

ա) Պիղատոսի

բ) Հերովդեսի

գ) Արքեղայոսի

3. Ո՞ր հրեշտակը ավետեց Մարիամին, որ նա Որդի պիտի ունենա։

ա) Միքայելը

բ) Գաբրիելը

գ) Ռաֆայելը

4. Որտե՞ղ էին ապրում Հիսուսի ծնողներ Հովսեփն ու Մարիամը՝ ըստ Ղուկաս ավետարանչի։

ա) Երուսաղեմում

բ) Բեթղեհեմում

գ) Նազարեթում

5. Մարդահամարում գրանցվելու համար Հովսեփն ու Մարիամն ո՞ւր գնացին այն օրերին, երբ արդեն պիտի ծներ Մարիամը։

ա) Երուսաղեմ

բ) Բեթղեհեմ

գ) Նազարեթ

6. Բեթղեհեմում որտե՞ղ ծնվեց Հիսուսը՝ ըստ Ավետարանի վկայության։

ա) հյուրանոցում

բ) քարանձավում

գ) մի տան մեջ, որն ուներ կենդանիների համար նախատեսված տարածք

7. Բեթղեհեմում որտե՞ղ ծնվեց Հիսուսը՝ ըստ ավանդույթի։

ա) հյուրանոցում

բ) քարանձավում

գ) գոմում

8. Ո՞վ էր «որոշել» նորածին Մանկան «Հիսուս» անունը։

ա) Հովսեփը

բ) Մարիամը

գ) տեսիլքով հայտնված հրեշտակը

9. Ի՞նչ է նշանակում Հիսուս (եբրայերեն՝ Եշուա) անունը։

ա) Մարդու Որդի

բ) Օծյալ

գ) Փրկիչ


10. Ի՞նչ է նշանակում Հիսուսին տրված մյուս՝ Քրիստոս անունը։

ա) Օծյալ

բ) Փրկիչ

գ) Մարդու Որդի

11. Ըստ տեսիլքում հայտնված հրեշտակի խոսքի՝ ինչի՞ց էր Հիսուսը փրկելու մարդկանց։

ա) հրեաների թշնամիներից

բ) մեղքերից

գ) սատանայից


12. Հիսուսի ծնունդն առաջինը ո՞ւմ ավետեց հրեշտակը։

ա) Բեթղեհեմի մերձակայքում արածեցնող հովիվներին

բ) Արևելքի մոգերին

գ) Աննա մարգարեուհուն

13. Հրեշտակը ի՞նչ նշանի մասին հայտնեց հովիվներին։

ա) Բեթղեհեմի երկնքում երևացող աստղի 

բ) քարանձավում երևացող լույսի 

գ) մսուրում դրված մանկան

14. Ո՞ւմ առաջնորդեց աստղը մինչև Երուսաղեմ՝ Հիսուսին գտնելու համար։

ա) հովիվներին

բ) Արևելքի մոգերին

գ) Հերովդեսին

15. Քանի՞ մոգ էին եկել տեսնելու նորածին Փրկչին՝ ըստ ավանդույթի, բայց ո՛չ ըստ Ավետարանի։

ա) երեք

բ) չորս

գ) յոթ

16. Քրիստոնեական ո՞ր եկեղեցիներն են Հիսուսի Ծնունդը նշում Աստվածահայտնության տոնի հետ միասին հունվարի 6-ին։

ա) Հայ Առաքելական Եկեղեցին և նրան դավանակից հին արևելյան եկեղեցիները

բ) Հայ Առաքելական Եկեղեցին և բոլոր արևելյան ավանդական եկեղեցիները

գ) միայն Հայ Առաքելական Եկեղեցին

17. Ո՞ր պահքն էր հնում անմիջապես նախորդում Սբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին և տևում շուրջ 50 օր։

ա) Սբ Ծննդյան

բ) Հիսնակաց

գ) Մարիամ Աստվածածնի

18. Ո՞ր պահքն է անմիջապես նախորդում Սբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին այսօր։

ա) Սբ Ծննդյան

բ) Մարիամ Աստվածածնի

գ) Հիսնակաց

19. Ի՞նչ անունով են հայտնի այն հայկական ավանդական երգերը, որ նվիրված են Սբ Ծննդյանը։

ա) ալելուիա

բ) տաղ

գ) ավետիս

20. Ո՞վ է համարվում Սբ Ծննդյան տոնի «Խորհուրդ մեծ և սքանչելի» հայտնի շարականի հեղինակը։

ա) Մեսրոպ Մաշտոցը

բ) Մովսես Խորենացին

գ) Ներսես Շնորհալին

21. Հիսուսի ծննդյան հետ միասին ուրիշ ի՞նչ ենք տոնում «Աստվածահայտնություն» անվան տակ։

ա) Հիսուսի մկրտությունը Հորդանանում Հովհաննես Մկրտչի ձեռքով

բ) Հիսուսի հայտնվելը Թաբոր լեռան վրա

գ) Հիսուսի ընծայվելը Երուսաղեմի տաճարին

22. Քանի՞ տարեկան էր Հիսուսը, երբ մկրտվեց Հորդանանում։

ա) 12

բ) 30

գ) 33

23. Ինչո՞ւ ենք Ծննդյան և Աստվածահայտնության երկու տոները միասին նշում։ Նշեք սխալ պատասխանը։

ա) Որովհետև, ըստ Ղուկաս ավետարանչի վկայության, Հիսուսը Հորդանանում մկրտվեց 30 տարի հետո ճիշտ նույն օրը, որում ծնվել էր։

բ) Որովհետև երկուսն էլ Հիսուսի հայտնությունն են աշխարհին․ ծննդյան ժամանակ Հիսուսն աշխարհին իբրև մարդ հայտնվեց՝ ծնվելով մարդ Մարիամից, իսկ Հորդանանում մկրտվելիս էլ իբրև Աստված հայտնվեց՝ վկայվելով Հորից («Դա՛ է Իմ սիրելի Որդին»)։

գ) Որովհետև այս երկու տոնը միասին էին նշում նաև վաղ շրջանի քրիստոնյաները, և Հայ Առաքելական Եկեղեցին չկամեցավ փոխել հին ավանդույթը։

24. Հորդանանում Հիսուսի մկրտության ժամանակ ուրիշ ինչպիսի՞ հայտնություն տեղի ունեցավ։

ա) Հայտնվեց Հոր փառքը ամպի տեսքով։

բ) Հայտնվեցին Սուրբ Երրորդության բոլոր անձերը՝ Հայր Աստված՝ խոսքով, Որդին՝ մկրտվող Հիսուսի անձով, և Սուրբ Հոգին՝ աղավնու տեսքով։

գ) Հայտնվեցին Մելքոնը, Գասպարն ու Բաղդասարը։

25. Սբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի պատարագից անմիջապես հետո ի՞նչ հատուկ արարողություն ենք կատարում որպես հիշատակ Հորդանանում Հիսուսի մկրտության։

ա) Ջրօրհնեք

բ) Ոտնլվա

գ) Անդաստան


26. Ինչո՞վ է ջուրն օրհնվում Ջրօրհնեքի ժամանակ։

ա) խաչով, մեռոնով և անապակ գինով

բ) խաչով, մեռոնով և թզբեխով

գ) խաչով, մեռոնով և Ավետարանով

«Սբ Ծնունդ և Աստվածահայտնություն» հարցախաղի ճիշտ պատասխանները

1գ, 2բ, 3բ, 4գ, 5բ, 6գ, 7բ, 8գ, 9գ, 10ա, 11բ, 12ա, 13գ, 14բ, 15ա, 16գ, 17բ, 18ա, 19գ, 20բ, 21ա, 22բ, 23ա, 24բ, 25ա, 26գ





Եկեղեցի





1. Ո՞ր վայրում, ըստ «Գործք առաքելոց»-ի, հիմնվեց առաջին կազմակերպված քրիստոնեական համայնքը՝ եկեղեցին, որտեղ Քրիստոսի հետևորդներն առաջին անգամ կոչվեցին «քրիստոնյա»։

ա) Երուսաղեմ

բ) Հռոմ

գ) Անտիոք

2. «Եկեղեցի» բառը ո՞ր լեզվից է ծագում, որում այն նախևառաջ նշանակում է «ժողով»։

ա) եբրայերենից

բ) ասորերենից

գ) հունարենից

3. Պետրոս ու Պողոս առաքյալները Քրիստոսի եկեղեցին (հավատացյալների համախմբությունը) նմանեցնում են շինվածքի, որի քարերը հավատացյալներն են։ Եփեսացիներին ուղղված թղթում Պողոս առաքյալն այդ շինվածքի անկյունաքար է կոչում Քրիստոսին, իսկ հիմք (որի վրա եկեղեցին կառուցվել է)՝

ա) հավատքը

բ) առաքյալներին ու մարգարեներին

գ) Պետրոս առաքյալին 

4. Ո՞րն է մեզ հասած ամենահին քրիստոնեական տաճարը՝ շինություն եկեղեցին։

ա) Էջմիածնի Մայր տաճարը

բ) Հռոմի Սբ Պետրոսի բազիլիկան

գ) Դուրա-Եվրոպոսի եկեղեցին (Սիրիա)

5. Որտե՞ղ է իր առաջին եկեղեցին կառուցել սբ Գրիգոր Լուսավորիչը։

ա) Վաղարշապատ

բ) Անի

գ) Աշտիշատ

6. Սովորաբար ի՞նչ եզրույթով են կոչում քրիստոնեական համընդհանուր եկեղեցու զանազան ճյուղերը (ինչպես օրինակ՝ Հայոց եկեղեցի, Կաթոլիկ եկեղեցի, զանազան բողոքական եկեղեցիներ և այլն)։

ա) ճյուղ

բ) հարանվանություն

գ) համայնք

7. Ո՞ր եկեղեցիներն են համարվում դավանակից։

ա) Որոնք ունեն նույն դավանանքը, այսինքն՝ ընդունում են նույն քանակի տիեզերական ժողովներն ու հիմնվում դրանց դավանական որոշումների վրա։

բ) Որոնք առաքելական են, այսինքն՝ հիմնված են առաքյալների կողմից և ավանդական հին եկեղեցիներ են, ոչ թե ստեղծվել են բողոքական Ռեֆորմացիայից հետո։

գ) Որոնք ունեն նույն դավանանքը, այսինքն՝ հավատում են Սբ Երրորդությանն ու Քրիստոսի Աստվածությանը, Եկեղեցու խորհուրդներին և այն ամենին, որ գրված է Նիկիական հանգանակում։

8. Հետևյալ եկեղեցիներից որո՞նք են համարվում Հայ Առաքելական Եկեղեցուն դավանակից։

ա) հունադավան եկեղեցիները (Հույն, Ռուս, Վրացական, Ռումինական ևն)

բ) հին արևելյան եկեղեցիները (Ասորի, Ղպտի, Եթովպական, Հնդիկ Մալանկարա)

գ) Կաթոլիկ եկեղեցին

9. Ո՞ր եկեղեցիների հետևորդներն են խաչակնքվում աջից ձախ։

ա) կաթոլիկ և հունադավան

բ) հին արևելյան և հունադավան

գ) հունադավան և նեստորական

10. Արդյո՞ք ճիշտ է, երբ հայերս «ուղղափառ» ասելով հասկանում ենք հունադավան եկեղեցիներն ու նրանց հավատացյալներին և ոչ թե մեզ։

ա) Այո՛, ճիշտ է, որովհետև մենք ուղղափառ չենք, առաքելական ենք և լուսավորչական։

բ) Ո՛չ, ճիշտ չէ, որովհետև «ուղղափառ» նշանակում է ուղիղ հավատք ունեցող, իսկ մենք միշտ մեզ և մեր Եկեղեցին կոչել ենք ուղղափառ, և այս բառը նաև մեր Եկեղեցու ընդարձակ անվան մասն է (Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցի)։

գ) Ո՛չ, ճիշտ չէ, որովհետև «ուղղափառ» նշանակում է ուղիղ հավատք ունեցող, իսկ ուղղափառ է միայն Հայոց Եկեղեցին. մնացած բոլոր եկեղեցիները շեղվել են ճիշտ հավատքից։

11. Մեզ դավանակից եկեղեցիներում (Ղպտի, Ասորի, Եթովպական) Մեծ պահքից մի քանի շաբաթ առաջ պահվում է մի շատ հին երեքօրյա պահք, որը մեր Եկեղեցում նույնպես պահվում է, սակայն միավորվել է Առաջավորաց պահքի հետ։ Ի՞նչ է կոչվում այդ եռօրյա պահքը։

ա) Առաջին պահք

բ) Գրիգոր Լուսավորչի պահք

գ) Նինվեացիների պահք

12. Ըստ եկեղեցական կանոնների՝ ո՞ր եկեղեցիների անդամներն իրավունք ունեն հաղորդվելու միմյանց եկեղեցիներում և լիարժեք մասնակցելու նաև մնացած խորհուրդներին։

ա) Բոլոր պատմական եկեղեցիների (հին արևելյան, հունադավան, կաթոլիկ) հավատացյալներն էլ կարող են հաղորդվել և նաև մասնակցել մնացած խորհուրդներին միմյանց եկեղեցիներում։

բ) Բոլոր այն քրիստոնյաները, որ ընդունում են Քրիստոսի Աստվածությունը և Նիկիայի հանգանակի բոլոր դրույթները, կարող են ազատորեն մասնակցել միմյանց եկեղեցիներում կատարվող խորհուրդներին, ներառյալ՝ սբ Հաղորդությունը։

գ) Միայն դավանակից եկեղեցիների անդամները կարող են լիարժեք մասնակցել միմյանց եկեղեցիներում կատարվող խորհուրդներին՝ ներառյալ սբ Հաղորդությունը։


13. Հայ ո՞ր բանաստեղծն է Հայոց եկեղեցուն նվիրված իր բանաստեղծության մեջ մեր եկեղեցին անվանել իր «հոգու ծննդավայրը» («Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգւոյս»)։ 

ա) Հովհաննես Թումանյանը

բ) Պետրոս Դուրյանը

գ) Վահան Թեքեյանը

14. Աստվածաշնչյան աշխարհագրական ո՞ր անունն է փոխաբերաբար գործածվում Քրիստոսի Եկեղեցու համար։

ա) Երուսաղեմ

բ) Սիոն

գ) Եդեմ

15. Ուրիշ ի՞նչ բառ են խորհրդանշաբար գործածում Քրիստոսի Եկեղեցու համար․ Եկեղեցին Քրիստոսի ի՞նչն է։

ա) հարսը

բ) զավակը

գ) արյան գինը

16. Եկեղեցին նաև Քրիստոսի՝

ա) հոգին է

բ) մարմինն է

գ) տունն է

17. Եթե նախորդ հարցին ճիշտ պատասխանեցիք, ուրեմն Քրիստո՞սը Եկեղեցու ինչն է։

ա) աչքը

բ) սիրտը

գ) գլուխը


18. Ովքե՞ր են «Սիոնի մանուկները» (գրաբար՝ «մանկունք Սիոնի»), որ հաճախ հիշատակվում են հոգևոր երգերում։

ա) Եկեղեցու բոլոր անդամները

բ) Եկեղեցու սպասավորները

գ) քրիստոնյա մանուկները 


«Եկեղեցի» հարցախաղի ճիշտ պատասխանները

1գ, 2գ, 3բ, 4գ, 5գ, 6բ, 7ա, 8բ, 9գ, 10բ, 11գ, 12գ, 13գ, 14բ, 15ա, 16բ, 17գ, 18ա







Սբ Հարություն կամ Զատիկ








1. Ո՞ր Ավետարաններում է նկարագրված Հիսուսի հարության դրվագը։

ա) Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի

բ) Մատթեոսի, Ղուկասի և Հովհաննեսի

գ) Բոլոր չորս Ավետարաններում

2. Ո՞վ առաջինը ավետեց Հիսուսի հարությունը՝ ասելով, որ Նա «հարություն առավ»։

ա) գերեզմանի վրա կանգնած հրեշտակը

բ) Մարիամ Մագդաղենացին

գ) յուղաբեր կանայք

3. Ո՞վ արժանացավ հարություն առած Հիսուսին առաջինը տեսնելուն՝ ըստ Մատթեոսի Ավետարանի։

ա) Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը

բ) Պետրոսը

գ) պահապան զինվորները

4. Հիսուսի հարության ավետիսը օրվա ո՞ր ժամին տրվեց։

ա) կեսգիշերին

բ) լուսադեմին

գ) կեսօրին

5. Հիսուսի ժամանակ ո՞ր կրոնական խմբավորման անդամները չէին հավատում մեռելների հարությանը։

ա) սադուկեցիները

բ) օրենսդիրները

գ) փարիսեցիները

6. Ո՞ր առաքյալը չհավատաց Հիսուսի հարության մասին լուրին և պահանջեց դրա համար աչքով տեսանելի և ձեռքով շոշափելի ապացույց։

ա) Նաթանայելը

բ) Թովմասը

գ) Զեբեդյան Հակոբոսը

7. Հարությունից հետո քանի՞ օր Հիսուսը շրջեց երկրի վրա և երևաց մարդկանց մինչև երկինք համբարձվելը։

ա) 50 օր

բ) 10 օր

գ) 40 օր

8. Ո՞ր եկեղեցական ժողովն է որոշել, որ Սբ Զատիկը պիտի նշվի գարնանային գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը։

ա) Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովը

բ) Նիկիայի տիեզերական ժողովը

գ) Շահապիվանի ժողովը

9. Ինչո՞ւ ենք Հարության տոնը կոչում նաև Զատիկ։

ա) Որովհետև Հիսուսի հարությունը տեղի ունեցավ այն օրերին, երբ հրեաները տոնում էին իրենց Զատիկը։

բ) Որովհետև Զատկի ձվերը ներկում ենք կարմիր զատիկի գույնի։

գ) Որովհետև «զատիկ»-ը նշանակում է հարություն։

10. Հայոց Եկեղեցում Սբ Զատկի մաղթանքին՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», պատասխանում են «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։ Իսկ ի՞նչ են պատասխանում Կաթոլիկ և արևելյան մյուս եկեղեցիներում։

ա) Նույնը, ինչ Հայոց Եկեղեցում

բ) Արդարև՛ հարություն առավ

գ) Փա՛ռք Հարուցյալին

11. Ո՞ր կերակրատեսակն է դարձել Հարության տոնի խորհրդանիշ։

ա) ռեհանը

բ) ձուկը

գ) հավկիթը

12. Ի՞նչ է գրաբարյան «յարեաւ» (հարյավ, հարություն առավ) բառաձևի առաջին նշանակությունը։

ա) հարեց

բ) վեր կացավ

գ) բարձրացավ

13. Ուրիշ ի՞նչ իմաստ ունի «զատիկ»-ը։ Նշեք սխալ պատասխանը։

ա) միջատի տեսակ

բ) հրեական Զատկի տոնին մորթվող գառ

գ) Սբ Ծննդյան տոն

14. Սբ Գրիգոր Նարեկացու այս տաղերից ո՞րն է Հարության տաղ։

ա) Գոհար վարդն վառ առեալ

բ) Աչքն ծով 

գ) Հաւուն հաւուն



«Սբ Հարություն կամ Զատիկ» հարցախաղի ճիշտ պատասխանները

1գ, 2ա, 3ա, 4բ, 5ա, 6բ, 7գ, 8բ, 9ա, 10բ, 11գ, 12բ, 13գ, 14գ





Նահատակություն





1. Նահատակ, մարտիրոս, խոստովանող․ ուրիշ ո՞ր բառով են կոչում հանուն Քրիստոսի նահատակներին։

ա) երանելի

բ) վկա

գ) ճգնավոր

2. Ինչո՞ւ են հանուն Քրիստոսի նահատակներին նաև վկա կամ խոստովանող կոչում։

ա) Որովհետև նահատակվելուց առաջ նրանք խոստովանում էին իրենց մեղքերը և այդպես մաքրվելով հեռանում այս աշխարհից։

բ) Որովհետև նրանք այլահավատների առաջ խոստովանում էին Քրիստոսին իրենց դավանելու մասին։

գ) Որովհետև նրանց նահատակությունը վկայում էր Աստծո հանդեպ նրանց հզոր հավատքը։ 

3. Ի՞նչ է կոչվում քրիստոնյա նահատակի նահատակության մասին պատմող գրական երկը։

ա) վկայաբանություն

բ) սրբախոսություն

գ) վկայախոսություն

4. Ո՞վ է համարվում քրիստոնյա առաջին նահատակը։

ա) Հովհաննեսի եղբայր Հակոբոսը

բ) Ստեփանոս Նախավկան

գ) Պետրոս առաքյալը

5. Ո՞վ է համարվում քրիստոնյա առաջին կին նահատակը, որը, սակայն, չի սպանվել։

ա) Սանդուխտը՝ Թադեոս առաքյալի աշակերտը

բ) Այծեմնիկը

գ) Թեկղին՝ Պողոս առաքյալի աշակերտը

6. Քրիստոսի 12 առաքյալներից առաջինը ո՞վ է նահատակվել։

ա) Պետրոսը

բ) Հովհաննեսի եղբայր Հակոբոսը

գ) Զեբեդյան Հակոբոսը

7. Ո՞ւմ են եկեղեցական հայրերը կոչում «անարյուն նահատակ»։ Ընտրեք սխալ պատասխանը։

ա) Այն նահատակին, որ սպանվում է առանց արյան հեղման, օրինակ՝ խեղդամահ արվելով, ինչպես Սեբաստիայի 40 վկաները

բ) Այն մարդուն, որ ճգնակեցությամբ, հանուն Քրիստոսի, սպանում է իր մարմնի ցանկությունները և մեռնում աշխարհի համար 

գ) Այն մարդուն, որ հանուն Քրիստոսի շատ չարչարանքներ է կրում, թեև կյանքից չի զրկվում

8. Սբ Ներսես Շնորհալու երգերից մեկում հիշատակվում են թե՛ արյամբ (կյանքից զրկվելով), թե՛ անարյուն նահատակները։ Ո՞ր երգն է դա։

ա) Գիշերային ժամերգության «Աստուած անեղ, անժամանակ»

բ) Առավոտյան ժամերգության «Չհանդուրժեալ բնութեամբ բարւոյն»

գ) Արևագալի ժամերգության «Ճգնաւորք Աստուծոյ»


9. Հայոց ո՞ր կաթողիկոսն է հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին առաջինը դասել հանուն Քրիստոսի նահատակների շարքը և արժանացրել ամենամյա հիշատակության։

ա) Գրիգոր Լուսավորիչը

բ) Սահակ Պարթևը

գ) Լուսավորչի որդի Վրթանեսը

10. Մեր եկեղեցում հիշատակության արժանացած սրբերի մեծ մասը՝

ա) վարդապետներ ու մատենագիրներ են

բ) նահատակներ են

գ) ճգնավորներ են

11. Սրբերի հետևյալ խմբերից ո՞րը չի նահատակվել։

ա) Սեբաստիայի 40 զինվորներ

բ) 7 խոտաճարակներ

գ) 12 տիեզերական վարդապետներ


12. Ո՞ր առաքյալի նահատակության մասին էր մարգարեացել Տեր Հիսուսը՝ ասելով, թե նրան ծեր տարիքում կտանեն, ուր նա չի ուզում գնալ։

ա) Հովհաննեսի

բ) Պետրոսի

գ) Մատթեոսի

13. Քրիստոսի 12 առաքյալներից միայն մեկին չեն սպանել՝ ըստ նրանց մասին մեզ հասած պատմությունների։ Ո՞ր առաքյալն է դա։

ա) Հակոբոս Զեբեդյան

բ) Սիմոն Նախանձահույզ

գ) Հովհաննես

14. Ո՞ր առաքյալն է նահատակվել խաչի վրա գլխիվայր դիրքով։

ա) Անդրեասը

բ) Պետրոսը

գ) Պողոսը

15. Ո՞ր առաքյալն է նահատակվել X-աձև խաչի վրա։

ա) Անդրեասը

բ) Պետրոսը

գ) Պողոսը

16. Հայոց ո՞ր տաղերգուն է հանուն Քրիստոսի նահատակվել՝ սրով սպանվելով։

ա) Նաղաշ Հովնաթանը

բ) Սայաթ-Նովան

գ) Հավասին

17. Ամենայն հայոց ո՞ր կաթողիկոսի օրոք է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը որպես Ապրիլյան նահատակների։

ա) Գևորգ Ե

բ) Վազգեն Ա

գ) Գարեգին Բ



18. Ո՞ր թվականին են Ապրիլյան նահատակները սրբադասվել։

ա) 1915

բ) 2015

գ) 1965

«Նահատակություն» հարցախաղի ճիշտ պատասխանները

1բ, 2բ, 3ա, 4բ, 5գ, 6բ, 7ա, 8գ, 9գ, 10բ, 11գ, 12բ, 13գ, 14բ, 15ա, 16բ, 17գ,  18բ

Ⲿկրթական