Մարիամ Աստվածածին
1. Ովքե՞ր էին Մարիամ Աստվածածնի ծնողները։
ա) Զաքարիան և Աննան
բ) Հովակիմն ու Աննան
գ) Հովակիմն ու Եղիսաբեթը
2. Ո՞ր Ավետարանում են հիշատակված Աստվածածնի ծնողների անունները։
ա) Ղուկասի
բ) Մարկոսի
գ) ոչ մի Ավետարանում հիշատակված չեն
3. Ո՞ր գրքից գիտենք Աստվածածնի ծնողների անուններն ու նրա մանկության որոշ մանրամասներ։
ա) «Հակոբոսի Նախավետարան» պարականոն գրքից
բ) «Մարիամի մանկությունը» պարականոն գրքից
գ) Թովմասի պարականոն Ավետարանից
4. Մինչև Հովսեփի հետ նշանվելն ու ամուսնանալը որտե՞ղ էր ապրում Մարիամը։
ա) հայրական տանը՝ ծնողների հետ
բ) Երուսաղեմի Տաճարում՝ ընծայված կույսերի համար նախատեսված կացարաններում
գ) իր ազգական Եղիսաբեթի տանը
5. Աստվածածինը քանի՞ տարեկան էր, երբ նրա ծնողները նրան ընծայեցին Երուսաղեմի տաճարին։
ա) 15
բ) 3
գ) 12
6. Ի՞նչ է կոչվում Աստվածածնին վերաբերող գիտությունը։
ա) մարիամագիտություն
բ) մարեմաբանություն
գ) մարեմական աստվածաբանություն
7. Ո՞ւմ ցեղից էր Աստվածածնի հայրը։
ա) Դավթի ցեղից
բ) Ղևիի ցեղից
գ) Եփրեմի ցեղից
8. Ե՞րբ է աշխարհի Փրկչին ծնելու ավետիսը ստանում Մարիամը։
ա) Նախքան ամուսնանալը՝ Երուսաղեմի Տաճարում
բ) Նախքան ամուսնանալը՝ Հովսեփի տանը
գ) Նախքան ամուսնանալը, երբ դեռ նշանված չէր
9. Ո՞ր հրեշտակն է ավետում Աստվածածնին, որ նա Սուրբ Հոգով հղիանալու է և ծնելու աշխարհի Փրկչին։
ա) Ռաֆայելը
բ) Գաբրիելը
գ) Միքայելը
10. Ինչո՞ւ են Տիրամոր ավետման պատկերներում երբեմն Տիրամորը պատկերում իլիկով թել մանելիս։
ա) Որովհետև իլիկը խորհրդանշում է Տեր Հիսուսին։
բ) Որովհետև իլիկը խորհրդանշում է Աստվածածնի խոնարհությունը։
գ) Որովհետև հրեշտակապետից ավետիսը ստանալու պահին Մարիամը Տաճարի վարագույրի համար թել էր մանում։
11. Ինչո՞ւ Մարիամի նշանած Հովսեփը չհրաժարվեց նախքան ամուսնությունը հղիացած Մարիամից, այլ նրան ընդունեց իր տուն իբրև իր կին։
ա) Որովհետև Հովսեփը չափազանց բարի ու ներողամիտ մարդ էր։
բ) Որովհետև հրեշտակը Հովսեփին երազում զգուշացրեց, որ Մարիամը Սուրբ Հոգով է հղիացել, և Հովսեփը հավատաց։
գ) Որովհետև աստվածային հրաշքի շնորհիվ Հովսեփի աչքերը չէին նկատում Մարիամի հղիությունը։
12. Որտե՞ղ էին բնակվում Մարիամն ու Հովսեփը։
ա) Նազարեթում
բ) Բեթղեհեմում
գ) Երուսաղեմում
13. 40-օրյա Հիսուսի՝ Տաճարին ընծայման ժամանակ Սիմեոն ծերունին, մարգարեանալով նաև Մարիամի մասին, ի՞նչ ասաց։
ա) Որ Մարիամը չի մեռնելու, այլ վերափոխվելու է երկինք։
բ) Որ Մարիամի սրտով սուր է անցնելու։
գ) Որ Մարիամը բերկրյալ է, և Տերը նրա հետ է։
14. Բացի Հրեաստանից՝ ուրիշ ո՞ր երկրում է մի որոշ ժամանակ ապրել Մարիամը մանուկ Հիսուսի և Հովսեփի հետ։
ա) Ասորեստանում
բ) Եգիպտոսում
գ) Եթովպիայում
15. Որտե՞ղ էր 12-ամյա Հիսուսը, երբ Մարիամը Հովսեփի հետ նրան կորցրել էր ու անհանգիստ փնտրում էր։
ա) Պրոբատիկե ավազանի մոտ
բ) Հորդանանի ափին
գ) Երուսաղեմի տաճարում
16. Որտե՞ղ, ըստ ավետարանական պատմության, Աստվածածինն իր արդեն երեսնամյա Որդու հետ մասնակցեց հարսանիքի։
ա) Երուսաղեմում
բ) Նազարեթում
գ) Գալիլեայի Կանա քաղաքում
17. Արդյո՞ք, ըստ Հայոց և այլ պատմական եկեղեցիների, Ավետարանում հիշված «Հիսուսի եղբայրները» Մարիամ Աստվածածնից էին ծնվել։
ա) Պատմական եկեղեցիներն այս մասին հստակ դիրքորոշում չունեն։
բ) Ո՛չ, պատմական եկեղեցիները հավատում են, որ Աստվածածինը միշտ կույս է մնացել։
գ) Այո՛, որովհետև Աստված Ինքն է սրբագործել ամուսնության ու որդեծնության խորհուրդը։
18. Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայր Մարիամը և Հիսուսի աշակերտներից մեկը։ Ո՞ր մեկը։
ա) Պետրոսը
բ) Հովհաննեսը
գ) Մատթեոսը
19. Հիսուսը խաչի վրա ի՞նչ հանձնարարեց Իր այդ աշակերտին։
ա) Որ նա այդուհետ Մարիամին ընդունի իբրև սեփական մայր
բ) Որ նա գնա ու մյուս աշակերտների հետ քարոզի Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն
գ) Որ նա իզուր չտխրի, քանի որ երեք օրից Ինքը հարություն է առնելու
20. Հիսուսի համբարձման պահին առաքյալների կողքին Մարիամ Աստվածածինն է՞լ կար` ըստ Ավետարանի։
ա) Այո՛
բ) Ո՛չ
գ) Ավետարանն այդ մասին չի հիշատակում։
21. Հոգեգալստյան պահին առաքյալների կողքին Մարիամ Աստվածածինն է՞լ կար՝ ըստ «Գործք առաքելոց»-ի։
ա) Ամենայն հավանականությամբ՝ այո՛
բ) Այո՛
գ) Ո՛չ
22. Մոտավորապես քանի՞ տարեկանում, ըստ Սրբազան Ավանդության, Աստվածածինը հրաժեշտ տվեց երկրային կյանքին։
ա) 50
բ) 60
գ) 90
23. Ե՞րբ է Հայոց Եկեղեցին նշում Աստվածածնի վերափոխման տոնը։
ա) ապրիլի 7-ին
բ) նոյեմբերի 21-ին
գ) օգոստոսի 15-ի մերձակա կիրակին
24. Ըստ եկեղեցական ավանդության՝ Աստվածածնի հոգին ո՞վ վերցրեց նրա մարմնից։
ա) երկնքից իջած Գաբրիել հրեշտակապետը
բ) Տեր Հիսուսն Ինքը
գ) հրեշտակների բազմությունը
25. Որտե՞ղ հոգին ավանդեց Աստվածածինը։
ա) Երուսաղեմում
բ) Պատմոս կղզում
գ) Նազարեթում
26. Երբ Տիրամայրը հոգին ավանդում էր, առաքյալները որտե՞ղ էին։
ա) Սփռված էին տարբեր երկրներում, որտեղ քրիստոնեություն էին քարոզում։
բ) Տիրամոր կողքին էին, քանի որ մի ակնթարթում իրենց քարոզության տարբեր վայրերից ամպերով բերվեցին Երուսաղեմ։
գ) Միայն Հովհաննես առաքյալն էր Տիրամոր կողքին։
27. Արդյո՞ք Տիրամոր մարմինը գերեզման դրվեց։
ա) Ո՛չ, քանի որ գերեզման դրվելուց անմիջապես առաջ նա վերափոխվեց՝ բարձրացվեց երկինք։
բ) Այո՛
գ) Ո՛չ, որովհետև Տեր Հիսուսն Իր Մոր հոգին վերցնելուց անմիջապես հետո նաև մարմինը վերցրեց։
28. Արդյո՞ք բոլոր առաքյալներն էլ ներկա էին Տիրամոր վախճանման ու թաղման ժամանակ։
ա) Ո՛չ, ըստ Հայոց Եկեղեցու ավանդության՝ չկար Բարթողոմեոսը։
բ) Ո՛չ, ըստ Հայոց Եկեղեցու ավանդության՝ չկար Թովմասը։
գ) Այո՛, բոլորն էլ ներկա էին։
29. Ինչո՞ւ են պատմական եկեղեցիները հավատում, որ Տիրամոր մարմինը վերցվել է երկինք։
ա) Որովհետև, ըստ Սրբազան Ավանդության, Տեր Հիսուսն Իր Մոր հոգին վերցնելուց անմիջապես հետո նաև մարմինը վերցրեց։
բ) Որովհետև, ըստ Սրբազան Ավանդության, երբ բացակա Բարթողոմեոսը (կամ Թովմասը) թաղումից երեք օր հետո եկավ-հասավ ու խնդրեց Տիրամոր գերեզմանը բացել, նրա մարմինը գերեզմանում չգտան։
գ) Որովհետև այդ մասին գրված է Թովմասի պարականոն Ավետարանում։
30. Հայտնի հերետիկոսներից ո՞վ չէր ընդունում «Աստվածածին» անվանումը՝ համարելով, որ Մարիամը ծնել է ոչ թե Աստծո, այլ մարդու, որի մեջ՝ իբրև տաճարում, բնակվել է Աստվածությունը։
ա) Եվտիքեսը
բ) Նեստորը
գ) Մակեդոնը
31. Հայոց Եկեղեցու ընդունած երեք տիեզերական ժողովներից որո՞ւմ նզովվեց «Աստվածածին» անվանումը մերժող անձը։
ա) Առաջին՝ Նիկիայի ժողովում (325 թ.)
բ) Երկրորդ՝ Կոստանդնուպոլսի ժողովում (381 թ.)
գ) Երրորդ՝ Եփեսոսի ժողովում (435 թ.)
32. Այսօր գոյություն ունեցող պատմական եկեղեցիներից ո՞րն է շարունակում մերժել «Աստվածածին» անվանումը, ուստի ընդունում միայն առաջին երկու տիեզերական ժողովները։
ա) Ղպտի եկեղեցին
բ) Արևելքի ասորի եկեղեցին
գ) Ասորի ուղղափառ եկեղեցին
33. Արդյո՞ք հայ առաքելական եկեղեցիների ավագ խորանը միշտ նվիրված է Աստվածածնին։
ա) Այո՛
բ) Ո՛չ, երբեմն այլ սրբերի է նվիրված
գ) Ո՛չ, այն միշտ նվիրված է Քրիստոսին, որ պատարագվում է այդ խորանում
34. Հայոց Եկեղեցու շարականների ո՞ր տեսակն է նվիրված Աստվածածնին։
ա) հարց
բ) մեծացուսցե
գ) տեր հերկնից
«Մարիամ Աստվածածին» հարցախաղի ճիշտ պատասխանները
1բ, 2գ, 3ա, 4բ, 5բ, 6բ, 7ա, 8ա, 9բ, 10գ, 11բ, 12ա, 13բ, 14բ, 15գ, 16գ, 17բ, 18բ, 19ա, 20գ, 21ա, 22բ, 23գ, 24բ, 25ա, 26բ, 27բ, 28ա, 29բ, 30բ, 31գ, 32բ, 33ա, 34բ
Սուրբ Խաչ
1. Շաբաթվա ո՞ր օրը և ո՞ր ժամին Տեր Հիսուսին խաչեցին։
ա) Շաբաթ օրը ցերեկվա ժամը 3-ին
բ) Ուրբաթ օրը առավոտյան 9-ին
գ) Ուրբաթ օրը երեկոյան 6-ին
2. Մոտավորապես ինչքա՞ն մնաց խաչին Տեր Հիսուսը մինչև հոգին ավանդելը։
ա) 6 ժամ
բ) 9 ժամ
գ) 1 օր
3. Ո՞ր առաքյալը չլքեց Քրիստոսին մինչև վերջ և կանգնած էր Նրա խաչի մոտ Մարիամ Աստվածածնի հետ։
ա) Պետրոսը
բ) Թադեոսը
գ) Հովհաննեսը
4. Պողոս առաքյալի համար ի՞նչն էր խաչված՝ ըստ նրա խոսքի (և փոխադարձաբար ինքն էլ ինչի՞ համար էր խաչված)։
ա) մահը
բ) մարդիկ
գ) աշխարհը
5. Ուրիշ ինչպե՞ս են կոչում խաչը։
ա) քառաթև
բ) քառադեմ
գ) քառադիր
6. Որո՞նք են Հայոց Եկեղեցու խաչի տոները։
ա) Խաչվերաց, Խաչի երևման տոն, Խաչի գյուտի տոն, Վարագա խաչի տոն
բ) Ավագ հինգշաբթի, Խաչվերաց, Խաչի երևման տոն, Խաչի գյուտի տոն
գ) Ավագ հինգշաբթի, Խաչվերաց, Խաչի երևման տոն, Խաչի գյուտի տոն, Վարագա խաչի տոն
7. Խաչի տոներից ո՞րն է մեր Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը։
ա) Խաչի երևման տոնը
բ) Խաչվերացը
գ) Խաչի գյուտի տոնը
8. Ըստ ավանդության՝ ո՞վ է «Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք» աղոթքի հեղինակը։
ա) Հակոբոս Զեբեդյանը
բ) Հակոբոս Տյառնեղբայրը
գ) Հակոբոս Ալփյանը
9. Ե՞րբ ենք նշում Խաչվերացի տոնը։
ա) օգոստոսի 15-ին
բ) սեպտեմբերի 14-ին
գ) սեպտեմբերի 14-ի մերձակա կիրակին
10. Ի՞նչ է նշանակում Խաչվերաց անունը։
ա) խաչի վերացում
բ) խաչի բարձրացում
գ) խաչի անհետացում
11. Ո՞ր իրադարձությանն է նվիրված Խաչվերացի տոնը մեր Եկեղեցում։
ա) Երուսաղեմում 4-րդ դարում խաչը գտնելուն ու բարձրացնելուն
բ) Գերեվարված խաչը 7-րդ դարում Պարսկաստանից Երուսաղեմ վերադարձնելուն ու բարձրացնելուն
գ) Հակոբոս Տյառնեղբոր կողմից Երուսաղեմում խաչը գտնելուն ու բարձրացնելուն
12. Ո՞ր իրադարձությանն է նվիրված Խաչի երևման տոնը։
ա) 351 թ.՝ Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի օրոք, Երուսաղեմի երկնքում լուսավոր խաչի երևմանը
բ) Հակոբոս Տյառնեղբոր օրոք Երուսաղեմի երկնքում լուսավոր խաչի երևմանը
գ) 7-րդ դարում Տիզբոնի երկնքում լուսավոր խաչի երևմանը
13. Ո՞ր սրբուհու անվան հետ է կապված Վարագա խաչի տոնը։
ա) Վառվառայի
բ) Շուշանի
գ) Հռիփսիմեի
14. Ո՞ր թագուհին 1-ին դարում Երուսաղեմում հրաշքով առաջին անգամ գտավ Տիրոջ խաչափայտը։
ա) Եվդոկիա
բ) Պատրոնիկե
գ) Հեղինե
15. Ո՞ր թագուհին 4-րդ դարում Երուսաղեմում հրաշքով երկրորդ անգամ գտավ Տիրոջ խաչափայտը։
ա) Եվդոկիա
բ) Պատրոնիկե
գ) Հեղինե
16. Ո՞ր դարի սկզբում Քրիստոսի խաչափայտը գերեվարվեց պարսիկների կողմից ու տարվեց Պարսկաստան։
ա) 4-րդ
բ) 6-րդ
գ) 7-րդ
17. Բյուզանդիայի ո՞ր կայսրը պատերազմեց պարսիկների դեմ և խաչը գերությունից ազատեց։
ա) Հերակլը
բ) Փոկասը
գ) Կոստանդիանոսը
18. Ուրիշ ի՞նչ բառ ենք գործածում որևէ բան խաչով օրհնելու կամ խաչակնքելու համար։
ա) մատնագրել
բ) տյառնագրել
գ) խաչագրել
19. Ի՞նչ է կոչվում խաչի կենտրոնը։
ա) ակն
բ) ունկն
գ) սիրտ
20. Ուրիշ ի՞նչ են կոչվում խաչի չորս թևերը։
ա) ձեռք
բ) բազուկ
գ) փայտ
21. Խաչի ո՞ր ձևն է սովորաբար կոչվում Անդրեաս առաքյալի անունով։
ա) երկճյուղ ծայրով թևեր ունեցող խաչը
բ) X-աձև խաչը
գ) հավասարաթև խաչը
22. Խաչի ո՞ր ձևն է հայտնի «հայկական խաչ» անվամբ։
ա) եռաբողբոջ երկճյուղ ծայրով թևեր ունեցող խաչը
բ) հավասարաթև խաչը
գ) եռաբողբոջ ծայրով թևեր ունեցող խաչը
23. Մեր Եկեղեցում խաչին նվիրված թափորների ժամանակ խաչը, բացի ծաղիկներից, զարդարում են նաև՝
ա) ռեհանով
բ) մաղադանոսով
գ) համեմով
24. Մեզ դավանակից ո՞ր Եկեղեցու թե՛ հոգևորականները, թե՛ հավատացյալները սովորություն ունեն կաշվից հյուսված խաչեր կրելու։
ա) Ասորի ուղղափառ
բ) Ղպտի ուղղափառ
գ) Եթովպական ուղղափառ
25. Հայոց ո՞ր կաթողիկոսն է խաչին նվիրված շարականների մեծ մասի հեղինակը։
ա) Ներսես Գ Տայեցի
բ) Կոմիտաս Աղցեցի
գ) Սահակ Գ Ձորոփորեցի
26. Հայերից բացի՝ ուրիշ ո՞ր ժողովրդի ազգային մշակույթում մեծ տեղ ունեն խաչքարերը։
ա) հույների
բ) իռլանդացիների
գ) վրացիների
«Սուրբ Խաչ» հարցախաղի ճիշտ պատասխանները
1բ, 2ա, 3գ, 4գ, 5ա, 6ա, 7բ, 8բ, 9գ, 10բ, 11բ, 12ա, 13գ, 14բ, 15գ, 16գ, 17ա, 18բ, 19ա, 20բ, 21բ, 22ա, 23ա, 24բ, 25գ, 26բ
Առաքյալներ - Բ
1. Ո՞ր առաքյալին են կոչում «Սիրո առաքյալ»։
ա) Պողոս
բ) Հովհաննես
գ) Պետրոս
2. Ո՞ր առաքյալն էր կիլիկեցի։
ա) Հովհաննեսը
բ) Պողոսը
գ) Շիղան
3. Հայոց ո՞ր թագավորի օրոք են առաքյալները քարոզել ու նահատակվել Հայաստանում։
ա) Տրդատ
բ) Սանատրուկ
գ) Խոսրով
4. Ո՞ր առաքյալի սպանությունից անմիջապես հետո մոտակա վեմը ճեղքվեց և առաքյալի մարմինն իր մեջ առավ ու դարձյալ փակվեց։
ա) Թադեոս
բ) Բարթողոմեոս
գ) Պետրոս
5. Ո՞ր վանքի տարածքում էր սկզբնապես թաղվել Թադեոս առաքյալի աշակերտ և նահատակ կույս Սանդուխտը։
ա) Թադեոս առաքյալի կողքին՝ այժմյան Իրանում գտնվող Սբ Թադեի վանքի
բ) Նարեկավանքի
գ) Գլաձորի վանքի
6. Ո՞ր առաքյալի մարմինն էր անհետացել, երբ բացեցին նրա գերեզմանը։
ա) Բարթողոմեոս
բ) Սիմոն Նախանձահույզ
գ) Հովհաննես
7. Ո՞ր առաքյալի աշակերտն էր սրբուհի Թեկղին։
ա) Ղուկասի
բ) Հովհաննեսի
գ) Պողոսի
8. Ո՞ր առաքյալի զոքանչին բժշկեց Տեր Հիսուսը։
ա) Մատթեոս
բ) Զակքեոս
գ) Պետրոս
9. Ի՞նչ անվանեց Հիսուսը Պետրոսին՝ ասելով, որ դրա վրա կկառուցի Իր եկեղեցին։
ա) վեմ
բ) հիմք
գ) սյուն
10. 12 առաքյալների մեջ ո՞րն էր այն գլխավոր եռյակը, միայն որին էր որոշ դեպքերում Տեր Հիսուսն Իրեն ուղեկից դարձնում (օրինակ՝ Պայծառակերպության ժամանակ կամ Գեթսեմանիի պարտեզում աղոթելիս)։
ա) Մատթեոս, Թադեոս, Բարթողոմեոս
բ) Պետրոս, Հովհաննես և Հակոբոս Զեբեդյաններ
գ) Պետրոս, Հովհաննես, Թադեոս
11. Որտե՞ղ են Պետրոս և Պողոս առաքյալները նահատակվել, և որտե՞ղ են նրանց գերեզմանները։
ա) Դամասկոսում
բ) Աթենքում
գ) Հռոմում
12. Ո՞ր առաքյալի մասին Տեր Հիսուսն ասաց. «Ահա՛ իսկապես մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։
ա) Հովհաննեսի
բ) Բարթողոմեոսի
գ) Սիմոն Նախանձահույզի
13. Ո՞ր առաքյալին են կոչում «Նախակոչ»՝ նկատի ունենալով, որ առաջինը Նա կանչվեց Հիսուսին հետևելու։
ա) Պետրոս
բ) Նաթանայել
գ) Անդրեաս
14. Ո՞ր առաքյալն էր վրանագործ։
ա) Պետրոսը
բ) Պողոսը
գ) Մատթեոսը
15. Տասներկու առաքյալներից ովքե՞ր էին, ըստ եկեղեցական ավանդության, Հիսուսին ազգական։
ա) Հովհաննես և Հակոբոս Զեբեդյանները
բ) Պետրոսն ու Անդրեասը
գ) Թադեոսն ու Մատթեոսը
16. Ո՞վ էր Քրիստոսի «սիրելի աշակերտը»։
ա) Պետրոսը
բ) Հովհաննեսը
գ) Անդրեասը
17. Հայոց առաքյալներից ո՞րն է նահատակվել Վասպուրականի Հաղբակ կոչվող վայրում։
ա) Թադեոսը
բ) Բարթողոմեոսը
գ) Ոչ մեկը
18. Ո՞ր առաքյալի քանդակն է գտնվում Էջմիածնի Մայր տաճարի հյուսիսային ճակատին։
ա) Թադեոսի
բ) Բարթողոմեոսի
գ) Պողոսի
19. Չորս ավետարանիչներից որո՞նք էին Քրիստոսի 12 առաքյալներից։
ա) Մարկոսն ու Հովհաննեսը
բ) Մատթեոսն ու Մարկոսը
գ) Մատթեոսն ու Հովհաննեսը
20. Հայ նշանավոր մատենագիրներից ո՞վ էր Պողոս առաքյալի ծննդավայրի՝ Տարսոնի եպիսկոպոսը 12-րդ դարում։
ա) Ներսես Լամբրոնացին
բ) Թորոս Տարոնացին
գ) Եսայի Նչեցին
21. Ո՞ր կղզում է Հովհաննես առաքյալը տեսել իր նշանավոր տեսիլքը։
ա) Կրետե
բ) Պատմոս
գ) Կիպրոս
22. Ուրիշ ի՞նչ անուն ուներ Մատթեոս առաքյալը։
ա) Ղևի
բ) Սիմոն
գ) Նաթանայել
23. Ըստ Եկեղեցու Ավանդության՝ ո՞ր առաքյալի եղբայրն էր Մատթեոսը։
ա) Անդրեասի
բ) Հակոբոս Ալփյանի
գ) Բարթողոմեոսի
24. Առաքյալներից ո՞վ է, ըստ Հովհաննեսի Ավետարանի, առաջինը խոստովանել Հիսուսին «Աստծո Որդի»։
ա) Պետրոսը
բ) Հովհաննեսը
գ) Նաթանայելը (Բարթողոմեոսը)
25. Քրիստոսին առաջինն «Աստծո Որդի» խոստովանած առաքյալին ի՞նչ առաքյալ են կոչում։
ա) Նախակոչ
բ) Նախադավան
գ) Նախավկա
26. Հայոց առաքյալներից մեկի՝ Հայաստանում քարոզելու և այնտեղ նահատակվելու փաստն արձանագրված է նաև Կաթոլիկ և Օրթոդոքս Եկեղեցիներում ընդունված վարքերում։ Ո՞ր առաքյալն է դա։
ա) Թադեոս
բ) Բարթողոմեոս
գ) Երկուսն էլ
«Առաքյալներ - Բ» հարցախաղի ճիշտ պատասխանները
1բ, 2բ, 3բ, 4ա, 5բ, 6գ, 7գ, 8գ, 9ա, 10բ, 11գ, 12բ, 13գ, 14բ, 15ա, 16բ, 17բ, 18գ, 19գ, 20ա, 21բ, 22ա, 23բ, 24գ, 25բ, 26բ
Վարդանանց շարժում
1. Ո՞ր նշանաբանն է ավանդաբար կիրառվում Վարդանանց շարժման համար։
ա) Վասն հաւատոյ եւ վասն Քրիստոսի
բ) Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց
գ) Վասն հաւատոյ եւ վասն եկեղեցւոյ
2. Ո՞ր պատմիչն է գրել «Վարդանի և հայոց պատերազմի մասին» գիրքը։
ա) Եղիշե
բ) Բուզանդ
գ) Ղազար Փարպեցի
3. Ո՞ր սրբուհու հայրն է Վարդան Մամիկոնյանը։
ա) Վարդենիի
բ) Վառվառայի
գ) Շուշանիկի
4. Մոր կողմից ո՞ւմ թոռն է Վարդան Մամիկոնյանը։
ա) Սահակ Պարթևի
բ) Մեսրոպ Մաշտոցի
գ) Վրթանեսի
5. Ո՞ր ճակատամարտում նահատակվեցին Վարդանանք։
ա) Ավարայրի
բ) Երզնկայի
գ) Վաղարշապատի
6. Ո՞ր քաղաքի մոտ էր այդ ճակատամարտի դաշտը։
ա) Վաղարշապատի
բ) Շավարշանի
գ) Վանի
7. Ո՞ր գետի հովտում տեղի ունեցավ ճակատամարտը։
ա) Եփրատ
բ) Տիգրիս
գ) Տղմուտ
8. Ո՞ր թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ ճակատամարտը։
ա) 428 թ.
բ) 481 թ.
գ) 451 թ.
9. Քանի՞ նահատակի է հիշատակում Հայոց Եկեղեցին «Վարդանանք» ընդհանուր անվան տակ։
ա) 105
բ) 1036
գ) 2005
10. Ո՞ր կաթողիկոսի օրոք և մասնակցությամբ էր ծավալվել Վարդանանց շարժումը։
ա) Սահակ Պարթևի
բ) Հովսեփ Հողոցմեցու
գ) Գրիգոր Վկայասերի
11. Ո՞վ էր այս ապստամբական շարժման գաղափարական առաջնորդը։
ա) Ղևոնդ Վանանդեցի երեցը
բ) Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսը
գ) Վարդան Մամիկոնյանը
12. Պարսից ո՞ր արքայի քաղաքականության դեմ էր ուղղված Վարդանանց շարժումը։
ա) Հազկերտ Ա
բ) Հազկերտ Բ
գ) Շապուհ Բ
13. Ի՞նչ էր Պարսից արքայի՝ հայերին ուղղված հրովարտակի գլխավոր պահանջը, որը հայերը պատասխան նամակով մերժեցին։
ա) մոռանալ հայերենը և դառնալ պարսիկ
բ) ուրանալ քրիստոնեությունը և դառնալ կրակապաշտ
գ) հրաժարվել հայկական պետությունից և դառնալ Պարսից տերության մի գավառ
14. Ովքե՞ր են Ղևոնդյանք։
ա) Վարդանանց շարժման հայ նահատակ հոգևորականներ
բ) Վարդանանց շարժման հայ նահատակ հոգևորականներ և իշխանական տների անդամներ
գ) Ղևոնդ Վանանդեցի երեցն ու նրա ընտանիքը
15. Ո՞ւր աքսորվեցին ու բանտարկվեցին հայ նախարարներն ու հոգևորականները։
ա) Խուժաստան
բ) Վրկան
գ) Բաբելոն
16. Ո՞ւմ ականջները պարսիկները կտրեցին։
ա) Ղևոնդ երեցի
բ) Աբրահամ և Խորեն քահանաների
գ) Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի
17. Ո՞ր թվականին են նահատակվել Ղևոնդյանք։
ա) 450 թ.՝ Ավարայրի ճակատամարտից առաջ
բ) 451 թ.՝ Ավարայրի ճակատամարտից անմիջապես հետո
գ) 454 թ.
18. Ո՞վ էր Ղևոնդյանց հետ նահատակված, քրիստոնյա մկրտված պարսիկ Նյուշապուհը։
ա) Պարսից թագավորի որդին
բ) նախարար
գ) մոգպետ
19. Ո՞վ է գրել Վարդանանց տոնի «Նորահրաշ պսակաւոր» և «Արիացեալք» շարականները։
ա) Մովսես Խորենացին
բ) Ներսես Շնորհալին
գ) Սահակ Ձորոփորեցին
20. Ե՞րբ է Հայոց Եկեղեցին նշում Ղևոնդյանց և Վարդանանց հիշատակը։
ա) մայիսին, քանի որ Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել մայիսին
բ) ամռանը, քանի որ Ղևոնդյանք նահատակվել են ամռանը
գ) ձմռանը՝ Մեծ պահքից առաջ, որպեսզի հավատացյալները նրանց օրինակով ոգեշնչվելով և հավատքի մեջ ամրապնդվելով՝ մտնեն 40-օրյա պահեցողության մեջ
«Վարդանանց շարժում» հարցախաղի ճիշտ պատասխանները
1բ, 2ա, 3գ, 4ա, 5ա, 6բ, 7գ, 8գ, 9բ, 10բ, 11ա, 12բ, 13բ, 14ա, 15բ, 16բ, 17գ, 18գ, 19բ, 20գ