Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը երբևէ չէր պատկերացնի, որ մի օր ՀՀ իրավապահները կներխուժեն Մայր Աթոռի տարածք։
«Ես բացարձակապես անընդունելի եմ համարում այդ գործողությունները, միևնույն ժամանակ, անընդունելի եմ համարում հարցը կուսակցականացնելը։ Փորձում էին հարցը քաղաքականացնել։ Ես շատ ուրախ եմ, որ Միքայել Սրբազանը ճիշտ հայտարարությամբ հանդես եկավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Սրբազանը։
Սրբազանի խոսքով՝ հայ եկեղեցին երբևէ որևէ ուժի, որևէ քաղաքական կուսակցության կամ իշխանության ձեռքին գործիք չի դառնալու։
«Բոլոր հարցերը, որոնք մտահոգում են մեր ազգին, դրանց վերաբերյալ մենք դիրքորոշում հայտնել ենք ու շարունակելու ենք հայտնել, բայց որևէ մեկի մտքով չանցնի՝ մեզ գործիք դարձնել։ Մենք ավելի լավ է մնանք հալածվող եկեղեցի, քան դառնանք գործիք։ Մի անգամ դարձանք, անընդհատ դառնալու ենք»,- ընդգծեց Գևորգ Սրբազանը։
Մասյացոտնի թեմի առաջնորդը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը պետք չէ կապել միայն Վեհափառ Հայրապետի հետ, դա արշավ է հայ եկեղեցու դեմ։
«Խնդրում եմ՝ մի՛ կենտրոնացեք Վեհափառի անձի վրա, Վեհափառն իր գործունեությամբ ապացուցել է, որ նվիրումի օրինակ է։ Մեզ համար Վեհափառ Հայրապետը միշտ եղել է ներշնչման աղբյուր, որովհետև Վեհափառ Հայրապետի օրոք հայ եկեղեցին աննախադեպ զարգացում է ապրել»,- նշեց Գևորգ Սրբազանը։
Նյութի աղբյուրը՝ https://www.aysor.am/am/news/2025/07/01/գևորգ+սրբազան/2400859
«Առավոտի» հարցերին պատասխանում է Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
- Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան եկեղեցիների գերատեսչության կողմից կազմակերպված Արևելյան եկեղեցիների օգնության բարեսիրական հաստատությունների 97-րդ համագումարին, հանդես գալով զեկույցով, Դուք անդրադարձել եք Արցախի հարցի քաղաքական կողմին, Արցախից տեղահանված հայրենակիցների սոցիալական իրավիճակին, հոգևոր-մշակութային ժառանգության վիճակին։ Ինչպե՞ս կգնահատեք Վատիկանի եկեղեցու դիրքորոշումը արցախահայության խնդիրներով, արդյոք գործուն քայլեր կարո՞ղ ենք ակնկալել կաթոլիկ եկեղեցուց։
- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ և Արևելյան Եկեղեցիների Վերատեսչության Վերատեսուչ Կարդինալ Քլաուդիո Գուջերոտտիի հրավերով մասնակցեցինք Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան եկեղեցիների օգնության բարեսիրական հաստատությունների 97-րդ համագումարին։ Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալության և գնահատանքի խոսք հղել Կարդինալ Գուջերոտտիին՝ հրավերի և համաժողովի շրջանակներում իր հնչեցրած կարևոր գնահատականների համար։
Գալով Ձեր հարցին, պետք է նշենք, որ Արցախի շրջափակման օրերին, 2023թ. սեպտեմբերին և դրանից հետո Հռոմի Սրբազան Քահանայապետը քանիցս անդրադարձ ունեցել է Արցախի մարդասիրական ճգնաժամի, հայ ռազմագերիների, Արցախից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին, ինչպես նաև Արցախում գտնվող մեր սրբավայրերի կենսական պահպանության հարցերին։ Այն իրողությունը, որ հիշյալ համաժողովի միջոցով մեզ առիթ տրվեց հատուկ զեկույց ներկայացնելու Արցախից բռնի տեղահանվածների մասին, կարելի է զարգացում համարել տվյալ ուղղությամբ։ Սա ցույց է տալիս, որ Կաթոլիկ Եկեղեցին, հանձին իր առաջնորդի, չի բավարարվում միայն խնդրի բարձրաձայնմամբ, մեր ցավը կիսելու եղբայրական հանձնառությամբ, այլ որոշակի գործնական քայլեր է անում նաև միջազգային հանրության ուշադրությունը առկա խնդրի վրա սևեռելու իմաստով։ Այլ խոսքով՝ այդ ամենը նպատակ է հետապնդում արցախահայերի սեփական բնօրրանում ապրելու արդար իրավունքների պաշտպանության հարցը միջազգային իրավունքի դաշտ բերելու։
Քրիստոնյա էթնիկ հայերի հանդեպ ազգային, կրոնական հողի վրա Ադրբեջանի վարչակարգի կողմից տասնամյակներ շարունակ ատելության խոսքի գեներացումը, պատմական հայրենիքից արցախահայերի բռնի տեղահանությունը, այլև ինչպես 44 օրյա պատերազմի, այնպես էլ Արցախի վերջնական բռնազավթումի հետևանքով հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը (քրիստոնեական սրբավայրերի պայթեցումը, հայկական հուշարձանների ու գերեզմանների պղծումը), ոչ այլ ինչ են, քան շարունակությունը 1915 թվականի Ցեղասպանության....
Ամբողջական հարցազրույցը՝ աղբյուր կայքում՝ https://www.aravot.am/2024/07/12/1432180/