ՄԱՍՅԱՑՈՏՆ

Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմ


Շարունակվում են արցախցի բռնագաղթյալների աջակցության ծրագրերը Մասյացոտնի թեմում


Ովքեր կցանկանան միանալ Մասյացոտնի թեմի կողմից իրականացվող աջակցման ծրագրերին, կարող են կապ հաստատել իրենց տարածքի եկեղեցականների հետ կամ դիմել թեմի առաջնորդարան հետևյալ հեռախոսահամարներով. 



✆ 0236 40088 - Քարտուղարություն

✆ 077 807015 - Տեր Եզնիկ քահանա Մարդիրյան

✆ 098 460015 - Տեր Զարեհ քահանա Աշուրյան


Արցախցիներից բոլոր նրանք, ովքեր դեռևս մկրտված չեն, կարող են դիմել իրենց բնակավայրի պատասխանատու հոգևորականին, ով սիրով կիրականացնի մկրտության արարողությունը։ Մասյացոտնի թեմի եկեղեցականների ցանկը՝ ըստ բնակավայրերի։






Մանրամասն պատկեր ավուր՝

ժամակարգությամբ հանդերձ



Մայիսի տոներ և հիշատակի օրեր

♰ 9 - ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

♰ 12 - Երկրորդ Ծաղկազարդ

♰ 19 - ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

Բարեկենդան Եղիական պահոց

♰ 20-24 - Եղիական պահք

♰ 26 - Եղիա մարգարեի հիշատակ

♰ 27 - Սբ Հռիփսիմյան կույսեր

♰ 28 - Սբ Գայիանյան կույսեր

♰ 30 - Սբ Հովհաննես Մկրտիչ և Աթանագինես եպիսկոպոս






Վերջին նյութեր

«Սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լինել միակողմանի, դա ենթադրում է երկկողմանի զիջումներ». Գեւորգ սրբազան

Կատարվեց Սբ Ներսես Շնորհալի եկեղեցու հիմնարկեքի արարողությունը

Երանիների մեկնություն պատանիների համար (մաս Ա)

Քայլերթ և բարեխոսական կարգ

Նահատակություն (հարցախաղ)

Հրաշացան պակուցմամբ (Ապրիլյան նահատակների շարականը՝ գրաբար և աշխարհաբար)

Տ. Գևորգ եպս Սարոյանն ընդունեց Հայաստանում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին և նրա պատվիրակությանը

«Քայլող Ավետարան» ծրագիրն արդեն Հովտաշեն և Նորամարգ համայնքներում է

Տ. Գևորգ եպս Սարոյանի շնորհավորական ուղերձը Տիրամոր Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առիթով

Նշվեց Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը Մխչյանում

Ապրիլի 6-ին Մխչյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի կբերվի սբ Հովհաննեսի մասունքը

Տ. Գևորգ եպս Սարոյանի զատկական պատգամը

Հարությունը՝ մահվան պարտություն

Հարություն կամ Սբ Զատիկ (հարցախաղ)




        Ֆեյսբուքյան լրահոս


«Իսկ Ամասիա [ծոռն Հայկայ] .... շինեալ զհարաւակողմ լերինն ստորոտս՝ զլեառն յիւր անուն Մասիս յորջորջէ, եւ զգաւառն ի ծործորս լերինն՝ Մասեացոտն»։

«Իսկ Ամասիան...., շինարարություն անելով լեռան հարավային ստորոտում, լեռն իր անունով կոչում է Մասիս, իսկ լեռան ծործորներում եղած գավառը՝ Մասյացոտն»։

Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմություն հայոց, առաջաբան



«Շողակաթ» ՀԸ հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանում է Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանը

Մեղքը կարո՞ղ է պատժել մարդուն:

Ինչպե՞ս են ծածուկ աղոթում:

Ինչո՞ւ է փորձությունը գրեթե միշտ չսպասված պահի հայտնվում:

Մե՞ղք է արդյոք խոստացված մատաղը չանելը:

Հնարավո՞ր է ապաշխարությունից հետո այլևս երբեք մեղք չգործել:

Ինչո՞ւ քրիստոնյան չի կարողանում առանց վախերի ու մտահոգությունների ապրել: Ո՞րն է մեռելոց օրվա խորհուրդը:


Մասյացոտնի թեմի այլ հոգևորականների հետ հարցուպատասխանները տեսեք այստեղ։



Հարցախաղ 


1. Նահատակ, մարտիրոս, խոստովանող․ ուրիշ ո՞ր բառով են կոչում հանուն Քրիստոսի նահատակներին։

ա) երանելի

բ) վկա

գ) ճգնավոր

2. Ինչո՞ւ են հանուն Քրիստոսի նահատակներին նաև վկա կամ խոստովանող կոչում։

ա) Որովհետև նահատակվելուց առաջ նրանք խոստովանում էին իրենց մեղքերը և այդպես մաքրվելով հեռանում այս աշխարհից։

բ) Որովհետև նրանք այլահավատների առաջ խոստովանում էին Քրիստոսին իրենց դավանելու մասին։

գ) Որովհետև նրանց նահատակությունը վկայում էր Աստծո հանդեպ նրանց հզոր հավատքը։ 


Շարունակությունը՝ այստեղ



Տեսանյութեր